ԳԼԽԱՎՈՐ

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԻ՛Ր
ԵՎ ՃԱՆԱՉԻ՛Ր ԱՇԽԱՐՀԸ
ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ

«ԲոՄ»-ի ուղերձը իր բնակիչներին ու բոլոր-բոլորին

        Սիրելի՛ փոքրեր ու մեծեր,
        «ԲոՄ»-ը մոլորակ է, որի դռները միշտ բաց են շնորհալի մարդկանց առաջ։ Մենք գիտենք, որ դուք սիրում եք գրել ու նկարել, երգել ու ծեփել, գործել ու ասեղնագործել… Բայց միգուցե շատերը դեռ չգիտեն ձեր տաղանդի մասին։ Ուրեմն միացե՛ք մեզ, մենք կներկայացնենք ձեր ստեղծագործությունները մեր մոլորակում, և աշխարհում բոլորը կիմանան ևս մեկ տաղանդավոր մարդու մասին։ Միանալով «ԲոՄ»-ին՝ դուք կարող եք մասնակցել ամեն ամիս կազմակերպվող մրցույթներին և ստանալ հաճելի անակնկալներ մեր մոլորակի կողմից։ Մեզ մոտ ուրախ է, որովհետև դուք կարող եք ստեղծագործել առանց սահմանների։
        «ԲոՄ»-ը սիրում է իր բոլոր բնակիչներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ մեր ազատ ու գունավոր մոլորակին…

Սիրու՞մ եք…

        Հավանաբար դու շատ հնարամիտ և տաղանդավոր ես, սիրում ես գրել, նկարել, գործել, ծեփել… Ուրեմն գուցե դու ունես ստեղծագործություն, որը ցանկանում ես ներկայացնել բոլորին։
        Մենք քեզ կօգնենք։ Պարզապես ուղարկի՛ր մեզ քո ստեղծագործությունը, և այն կհրապարակվի մեր կայքում՝ անցնելով համապատասխան գործընթացը։

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: